Դառնալով «Քվանտ» վարժարանի շրջանավարտների բարեգործական հիմնադրամի նվիրատու՝ դուք ներդրում եք կատարում մեր ապագայում։ Ձեր կողմից կատարված նվիրատվությունները վերածվում են անփոխարինելի օգնության մեր օժտված աշակերտներին ավելի մեծ նպատակների հասնելու համար։ Այդ միջոցները կրթաթոշակների տեսքով ուղղվում են «Քվանտ» վարժարանում աշակերտի ուսման հետ ուղղակի և անուղղակի կապված ծախսերին՝ տրանսպորտ, գրենական պիտույքներ, առաջին անհրաժեշտության պարագաներ և այլն։
Մենք առաջարկում ենք մեր բոլոր նվիրատուներին նվիրաբերել ըստ իրենց նախընտրության, և մեզ մոտ բոլոր ֆինանսական գործընթացները թափանցիկ են։ Չկա ոչ մի սահմանափակում նվիրատվության տեսակների և չափի հետ կապված․ մեր նվիրատուները ներկայացնում են տարիքային և սոցիալական բոլոր խմբերը։ Հիմնադրամի խորհուրդը հաճույքով կքննարկի ձեզ հետ մասնակցության նոր գաղափարներ և կպատասխանի հարցերի։
Հիմնադրամի նվիրատու դառնալու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ info@quantum-alumni.am էլեկտրոնային հասցեով կամ լրացնել և ուղարկել այս էջի ներքևում զետեղված ձևը։
Որպես հիմնադրամի նվիրատու դուք այս կայքում կունենաք ձեր անձնական էջը։ Մուտք գործելով այդ էջ՝ դուք կարող եք տեսնել ձեր նվիրատվությունների պատմությունը, հիմնադրամի մուտքերի և ծախսերի հաշվեկշիռը, տրամադրված կրթաթոշակների մանրամասները։ Ձեր անձնական էջում կարող եք նաև մասնակցել հիմնադրամի աշխատանքին՝ արտահայտելով ձեր կարծիքը հարցումների և ընտրությունների միջոցով։ Ժամանակի ընթացքում զարգանալով՝ մենք կգտնենք նորանոր ձևեր մեր նվիրատուներին մեր երախտիքն արտահայտելու և նրանց ընդհանուր պոտենցյալը մեր հիմնադրամի առաքելության համար կիրառելու։