«Քվանտ» Վարժարանի Շրջանավարտների Բարեգործական Հիմնադրամ

«Քվանտ» վարժարանի շրջանավարտների բարեգործական հիմնադրամը հիմնադրվել է 2017թ․ վարժարանի շրջանավարտների կողմից։ Հիմնադրամի նպատակն է օգնել վարժարանի՝ բացառիկ տաղանդավոր և գերազանց առաջադիմությամբ ընթացիկ և նոր աշակերտներին։

Կառուցվածքը

«Քվանտ» վարժարանի շրջանավարտների բարեգործական հիմնադրամը շահույթ չհետապնդող հիմնադրամ է՝ հիմնված Հայաստանի մայրաքաղաք Երևանում։ Մեր նվիրատուներից շատերը ջերմ հարաբերություններ ունեն իրենց նախկին դպրոցի՝ «Քվանտ» վարժարանի հետ և տարիներ շարունակ պահպանում են այդ կապը։ Սակայն մեր հիմնադրամը պաշտոնապես և իրավաբանորեն կապված չէ վարժարանի հետ և կառավարվում է միանգամայն անկախ՝ համաձայն հիմնադրամների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության։ Հիմնադրամի գլխավոր կառավարող մարմինն է հոգաբարձուների խորհուրդը՝ կազմված հինգ անդամներից, որոնք ընտրվում են նվիրատուների կողմից ամեն չորս տարին մեկ։

Հոգաբարձուների Խորհուրդը
Zhirayr

Ժիրայր Ավետիսյան

University Of Ghent, Բելգիա

Mkrtich

Մկրտիչ Սողոմոնյան

BNP Paribas, Լոնդոն

Hayk-Saribekyan

Հայկ Սարիբեկյան

Sergey

Սերգեյ Շահվերդյան

Barclays, Հոնգ Կոնգ

PXL_20230517_103644021.PORTRAIT (1)քդ

Աշոտ Մաթևոսյան

Executive Director
Liza

Լիզա Տեր-Մարտիրոսյան

Երևան

Ինչպես Մասնակցել

Օգնել՝ Դառնալով Նվիրատու

«Քվանտ» վարժարանի շրջանավարտների բարեգործական հիմնադրամի նվիրատուներն ամեն տարի կատարում են նվիրատվություն, մասնակցում են դրամահավաք և տեղեկատվական գործունեությանը, ինչպես նաև օգնում են տեղեկացնել հասարակությանը «Քվանտ» վարժարանի, աշակերտների և նրանց հաջողությունների մասին։
Նվիրատուները նաև իրավունք ունեն մասնակցել հոգաբարձուների խորհրդի հաջորդ ընտրություններին։

Օգնել՝ Ինչպես Կամենաս

Ցանկացած անհատ կամ կազմակերպություն կարող է նվիրաբերել ցանկացած ժամանակ այնքան, որքան կամենան՝ կատարելով փոխանցում հիմնադրամի բանկային հաշվին։ Ցանկության դեպքում կտրամադրվեն ստացականներ։ Բոլոր նվիրատվությունները մնում են խիստ գաղտնի՝ բացառությամբ նվիրատուի հետ հատուկ համաձայնության դեպքերի։ Մանրամասների համար խնդրում ենք գրել մեզ info@quantum-alumni.am հասցեով։

Օգնել Միջոցառումներին

Ամեն ոք կարող է մասնակցել մեր դրամահավաք և տեղեկատվական գործառույթներին։ Նվիրատվությունը լինում է ոչ միայն դրամական․ դուք կարող եք տրամադրել ձեր գիտելիքն ու ժամանակը, կամ տարածք մեր միջոցառումների համար։ Այս հնարավորությունները քննարկելու համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ info@quantum-alumni.am հասցեով։

Օգնել Ձեր Ձևով

Մենք սիրով սպասում ենք մեր նվիրատուների նոր գաղափարներին։ Եթե ունեք նոր առաջարկ, թե ինչպես օգնել «Քվանտ» վարժարանի աշակերտներին, և ցանկանում եք այն քննարկել մյուս նվիրատուների և հոգաբարձուների հետ, առաջարկում ենք գրել մեզ info@quantum-alumni.am հասցեով։

Մեր
Սաները
Success
Stories
Կապ Մեզ Հետ