Թե՛ մշտական և թե՛ մեկանգամյա նվիրատուները կարող են իրենց նվիրատվությունը կատարել կրեդիտ/դեբիտ քարտերի միջոցով մեր առցանց վճարային համակարգի օգնությամբ։ Խնդրում ենք ընտրել ձեր նվիրատվության չափը բացվող ցանկից և լրացնել ձեր վճարային տվյալները։ Տեղեկացնենք, որ քարտերով վճարման դեպքում համակարգը գանձում է միջնորդավճար.
*. 1.7% «Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկի թողարկած ԱրՔա քարտով վճարման դեպքում
*. 2.4% «Արմենիան Քարդ» համակարգի անդամ բանկի թողարկած Վիզա և Մաստեր Քարտերով վճարման դեպքում
*. 3% այլ բանկերի թողարկած Վիզա և Մաստեր Քարտերով վճարման դեպքում
Միջնորդավճարները գանձվում են վճարման համակարգի օպերատորի կողմից։
Դուք կարող եք նաև ձեր նվիրատվությունը փոխանցել անմիջապես մեր հայկական հաշվեհամարներից մեկին։ Ցանկացած հարցով կարող եք դիմել info@quantum-alumni.am հասցեով։ Շնորհակալությու՛ն ձեր օգնության համար։
Բոլոր նվիրատվությունները, այդ թվում՝ այս էջում առցանց կատարված, օգտագործվում են բացառապես Քվանտ Վարժարանի Շրջանավարտների Բարեգործական Հիմնադրամի կանոնադրական նպատակներով՝ կրթաթոշակներ և կատարողական ծախսեր (հարկեր, հաշվապահություն և այլն)։ Հիմնադրամի մշտական նվիրատուները կարող են տեսնել տարեկան ծախսերի մանրամասն հաշվետվությունն այս կայքում՝ իրենց անձնական բաժնում։
Քվանտ Վարժարանի Շջանավարտների Բարեգործական Հիմնադրամը խստորեն պահպանում է ձեր անձնական վճարային տվյալների գաղտնիությունը և չի պահպանում դրանք որևէ քայլում որևէ նպատակով։ Մեր առցանց վճարային համակարգը տրամադրվում և սպասարկվում է Հայաստանում ԻնեկոԲանկ ՓԲԸ կողմից։