Ամեն տարի «Քվանտ» վարժարանը կազմակերպում է մաթեմատիկայի աշակերտական մրցույթ՝ Օժտված Երեխաների Մրցույցը, որի հաղթողները ստանում են զեղչով կամ անվճար վարժարանում սովորելու իրավունք։ Զեղչի չափը որոշվում է վարժարանի կողմից՝ ելնելով աշակերտի մրցութային և ընդհանուր ուսումնական արդյունքներից, ինչպես նաև նրա նյութական կարգավիճակից։
Մրցույթի հաղթողներից վարժարանն ընտրում է թեկնածուների ցանկ, որն առաջարկում է մեր հիմնադրամին։ Ապա հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը սկսում է թեկնածուների ցանկի քննարկման և նոր կրթաթոշակառուների ընտրության բարդ գործընթացը՝ ելնելով առաջադիմությունից և նյութական կարգավիճակից։
Կրթաթոշակային ցիկլը կազմում է մեկ տարի՝ սեպտեմբերից մինչև հաջորդ տարվա օգոստոս, իսկ կրթաթոշակները տրամադրվում են ամսեկան։ Եթե աշակերտն ընտրվում է որպես «Քվանտ» վարժարանի շրջանավարտների բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու, ապա նա ստանում է կրթաթոշակ առաջիկա ուսումնական տարուց սկսած ամեն տարի՝ ընդհուպ մինչև «Քվանտ» վարժարանում իրենց ուսման ավարտը։ Այս շարունակականության համար նախապայման է աշակերտի գերազանց առաջադիմությունը, որը հսկվում է ամեն ուսումնական տարվա վերջում։











Stories



